Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կոլայի ազդեցությունն օրգանիզմի վրա. ankakh.com

Կոլայի ազդեցությունն օրգանիզմի վրա. ankakh.com

Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում մեկ բաժակ գազավորված ըմպելիքից հետո: Ահա մի քանի կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ընդհանուր մեխանիզմներ: Ամենաառաջին ռեակցիաները կապված են շաքարի մուտքի հետ. 9 թեյի գդալ շաքարը (օրական նորմը) հայտնվում է ստամոքսաղիքային տրակտում` ստիպելով ենթաստամոքսագեղձին արյան մեջ ինսուլինի բավականին չափաբաժին փոխանցել, ինչի հետևանքով լյարդը սկսում է լարված աշխատել, տեղի է ունենում ինսուլինի մակարդակի բարձրացում:

Մոտավորապես 40 րոպեից հետո կոֆեինի ներծծումն ավարտվում է, որն այնքան էլ «անմեղ» չէ: Այն սկսում է գրգռիչ ազդեցությունը: Բբերը լայնանում են, բարձրանում է զարկերակային ճնշումը, շրջափակվում են ադենոզային ռեցեպտորները: Դա իր հերթին նպաստում է գրգռվածության առաջացմանն ու վանում քնելու ցանկությունը: Դրանից հետո օրգանիզմում մեծանում է դոֆամին հորմոնի քանակը, որը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնը` առաջացնելով հաճելի զգացումներ կապված ըմպելիքը խմելու հետ:


Դրա ուժեղ միզամուղ հատկության հետևանքով ոսկրերում գտնվող կալցիումը, մագնեզիումը, ցինկն ու նատրիումը, էլեկտրոլիտներն ու ջուրը դուրս են գալիս օրգանիզմից: Դրանից մեկ ժամ հետո դառնում ենք նյարդային ու ընկճված:


Սրանք, ի դեպ, կոլայի մեկանգամյա ընդունման հետևանքներն են, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում տևական օգտագործման դեպքում:


Պայթուցիկ խառնուրդ


Օրգանիզմին անհանգստություն պատճառող բաղադրիչներն են կոլայի մեջ պարունակվող շաքարը, կոֆեինը, օրթոֆոսֆորային կամ կիտրոնաթթուն և ածխաթթու գազը:


Մեծ քանակությամբ շաքարը չի կարող ազդեցություն չունենալ ենթաստամոքսային գեղձի ու ներզատիչ համակարգի գործունեության ակտիվության վրա: Բացի այդ, այն նպաստում է կարիեսի բարդացմանն ու խորացմանը` դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով բերանի խոռոչում միկոօրգանիզմների բազմացման համար: Իսկ եթե փորձենք շաքարը փոխարինել ցածրկալորիական փոխարինիչներով, ապա նման փոխարինումը, պարզվում է, ավելի վտանգավոր է: Այդ փոխարինիչների մեծ մասը միզաքարային հիվանդություններ կարող են առաջացնել (քսիլիտ, սորբիտոլ), մյուսները` (ասպարտամ) ալերգիկ ռեակցիաներ, իսկ երրորդները` քաղցկեղածին հիվանդություններ (սախարին, ցիկլոմատ):


Լիմոնադների մեջ որպես պահածոյացնող են օգտագործվում թթուները (կիտրոնաթթուն կամ օրթոֆոսֆորայինը): Դրանք բարերար ազդեցություն չունեն աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև կարող են միկրովնասվածքներ առաջացնել բերանում` բացասաբար ազդելով ատամների էմալի վրա: Պարբերաբար այդ ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ոսկրերից կալցիումի (ինչը հատկապես անհրաժեշտ է աճող օրգանիզմին) «լվացմանը»: Կալցիումի անբավարարությունը կարող է հանգեցնել օստեոպորոզի ու, որպես հետևանք, ոսկրերի փխրունության:


Չնայած ժամանակակից բաղադրատոմսում կոկաինը փոխարինվել է կոֆեինով` որպես տոնուսը բարձրացնող միջոց, սակայն հայտնի է, որ այն ևս կախվածություն է առաջացնում: Կոֆեինի ազդեցությունը նյարդային համակարգի վրա գրգռվածություն է առաջացնում, ինչը բոլորովին ցանկալի չէ երեխաների պարագայում, ովքեր, առանց այդ էլ, հակված են հոգեզգացմունքային անկայունության:


Ամենավտանգավոր բաղադրիչն այս ըմպելիքում ածխաթթու գազն է, որը թեև ինքնին զգալի վնաս չի պատճառում, սակայն կարող է զկրտոց ու փորափքանք առաջացնել: Դա հատկապես տհաճություն է պատճառում մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողներին:


Բացի այդ, կոլայի մշտական օգտագործումը կարող է ախտահարել մկանները. այսպիսի տեղեկություն է հրապարակվել International Journal of Clinical Practice հանդեսում, որտեղ նկարագրվել են դեպքեր, երբ օրական մի քանի լիտր «փրփրան» ըմպելիքի օգտագործումը հոգնածության զգացման, ախորժակի կորստի, սրտխառնոցի, սրտի անոթների անցանելիության խաթարման է հանգեցրել: Դա կրկին պայմանավորված է կալցիումի լվացման ու գլյուկոզայի և կոֆեինի մեծ խտությունների ազդեցությամբ: Իսկ կալիումի ցածր մակարդակը (հիպոկալեմիան) կարող է թուլության, սրտի առիթմիայի և անգամ կաթվածահարության պատճառ լինել:


Դրա համար տարատեսակ լիմոնադների, փրփրան ըմպելիքների օգտագործումը չի խրախուսվում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների, առավել ևս հղիների ու կերակրող մայրերի դեպքում: Առողջ հասուն մարդը կարող է իրեն թույլ տալ ժամանակ առ ժամանակ օգտագործել նման ըմպելիք, սակայն դրանով տարվել չարժե:


Coca-Cola-յի ազդեցությունն օրգանիզմի վրա չափազանց մեծ է: Այն կարող է կենցաղում օգտագործվել որպես մաքրող միջոց:

 

  • ԱՄՆ ճանապարհային ոստիկանությունը միշտ պարեկային ավտոմեքենայում 8 լ կոլա է ունենում, որ վթարի դեպքում իսկույն ճանապարհից լվանա արյան հետքերը:
  • Զուգարանակոնքը լվանալու համար պարզապես կոլան լցրեք կոնքի մեջ, ապա մեկ ժամից ջուրը քաշեք:
  • Քրոմապատ իրերի վրայից ժանգի հետքը վերացնելու համար այն շփեք կոլայի մեջ թրջած փայլաթիթեղով:
  • Կեղտոտ հագուստը մինչև լվանալը թրջեք կոլայով, ապա լվացեք սովորականի պես:
  • Ասում են, որ կոլայի ակտիվ բաղադրիչ կիտրոնաթթուն 4 օրում կարող է նույնիսկ եղունգը լուծել:
  • Կոլայով են մաքրում նաև մեքենայի շարժիչը հենց իրենք` կոլայի մատակարարները:
  • Եթե կաթսան այրվել է, ապա մեջը կարելի է կոլա լցնել: Եռացնելուց հետո կաթսան նախնական տեսքի կգա:
  • Եթե մազերը ներկել եք ու այդ գույնը չափազանց վառ է թվում, ապա կոլան գունաբացելու հարմար միջոց է:
  • Հին կոպեկները կարելի է փայլեցնել կոլայով:
  • Կոլան լցրեք թեյնիկի մեջ, թողեք մեկ օր, ապա լվացեք. այն կմաքրի նստվածքը:
  • Կոլան թանձրահյութն ավելի նրբահամ կդարձնի, պետք է խառնել 1:1 հարաբերությամբ:
  • Եթե հավը կամ ճուտը մինչ եփելը կոլայի մեջ թաթախեք, ապա միսն ավելի համեղ կստացվի:
  • Կոլան կբարելավի մազերի որակը, եթե ողողեք դրանով, ապա նոր միայն չորացնեք:

Գուցե ժամանակն է կոլայի կիրառության ոլորտը փոխել: Չէ՞ որ այն երեխաները շատ են սիրում, ու նրանց մերժելն էլ դժվար է: Ուստի, եթե տանը կոլա է հայտնվել, ապա դուք արդեն գիտեք դրա կիրառման օգտակար տարբերակները:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ